
Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրազիլիայի խոշորագույն քաղաքներից մեկը կոչվում է Ռիո դե Ժանեյրո: Իսպաներեն ու պորտուգալերեն «rio»` նշանակում է գետ: Լատինական Ամերիկայում գետերի ափին կառուցված գրեթե բոլոր բնակավայրերի անունները սկսվում են Ռիո-ով: Բայց արի ու տես, որ Ռիո դե Ժանեյրոյի դեպքում սխալվել են:
Պորտուգալացի նավագնացները 1502 թվականի հունվարի 1-ին հայտնվեցին այն վայրում, որտեղ ապագայում պիտի հառներ քաղաքը: Նրանք ծովածոցը շփոթեցին գետաբերանի հետ և տեղանքն անվանեցին Rio de Janeiro` հունվարյան գետ: Հետագայում գետը չհայտնաբերվեց, բայց անունն արդեն կար ու այդպես էլ մնաց»: