Ինչպես պահպանել տեսողությունը
Advertisement 1000 x 90

Ինչպես պահպանել տեսողությունը

Steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ տեսողությունը պահպանելու համար:

Հետևեք ձեր սննդակարգին: Սննդակարգում պետք է ներառված լինեն վիտամիններ, որոնք անհրաժեշտ են տեսողության համար: Մասնագետների կարծիքով՝ A և C վիտամինները, ինչպես նաև մագնեզիումը օգտակար են մեր աչքերի առողջության համար: Սննդակարգ ներառեք մրգեր, բանջարեղեն, որոնք հարուստ են այդ վիտամիններով և հանքանյութերով:

Աչքերը պաշտպանեք արևից, նաև ձմռանը: Արևի ճառագայթները կարող են բացասական ազդեցություն ունենալ տեսողության վրա և հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով անհրաժեշտ է աչքերը պաշտպանել արևի ճառագայթներից ճիշտ ընտրված արևային ակնոցներով. դրանք պետք է ընդունակ լինեն տեսողությունը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Տեսողությունն արևի ճառագայթներից պաշտպանել անհրաժեշտ է նաև ձմռանը:

Զգույշ եղեք համակարգչի հետ: Մեր օրերում դժվար է խուսափել համակարգչի հետ շփումից. ինչպես նաև դրա բացասական ազդեցությունից տեսողության վրա: Համակարգչի մոտ նստելիս իդեալական հեռավորությունը համարվում է 50սմ-ն: Ընդ որում, էկրանը պետք է լինի աչքերի մակարդակին: Համակարգչի առաջ 20 րոպե անցկացնելուց հետո աչքերին 20 րոպե հանգիստ տվեք:

Մի մոռացեք խոնավության մասին: Մեր աչքերը որոշակի մակարդակով խոնավեցման կարիք ունեն: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրանք պարբերաբար խոնավեցնել՝ զգայունությունից և չորությունից խուսափելու համար: Աչքերը խոնավեցնելու միջոցներ վաճառվում են դեղատներում, սակայն նախքան օգտագործելը պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Պարբերական ստուգում: Պետք է տարվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ակնաբույժի այցելել: Դա հնարավորություն կտա վաղ ախտորոշել ցանկացած խնդիր և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու համար: