Բնության մեջ գոյություն ունեն մի քանի մթերքներ, որոնք կարելի է պահպանել անորոշ երկար ժամանակ, մի քանիսը՝ նույնիսկ հավերժ, հաղորդում է interesnoznat.com-ը:
- Սպիտակ բրինձ
Պարզվում է, որ սպիտակ բրինձը կարելի է պահպանել 30 տարի: Նորմալ ջերմային ռեժիմի պայմաններում այն չի փոխում իր համը: Ա՛յ, իսկ շագանակագույն բրինձը կարելի է պահպանել 6 ամիս, քանի որ նրա մեջ պարունակվում է մեծ քանակությամբ խոնավություն:
- Մեղր
Մեղրը հանդիսանում է ոչ միայն շատերի սիրելի քաղցրեղենը, այլ նաև այն անսահման օգտակար մթերք է, որը կարելի է պահպանել հավերժ: Այն միակ մթերքն է աշխարհում, որը պահպանման ժամկետ չունի: Իսկ ամբողջ բանը նրանում է, որ մեղրը ստանում են ֆերմենտացիայի օգնությամբ, ինչը մթերքը դարձնում է անհասանելի բակտերիաների համար:
- Չոր կաթ
Կաթը չորացնելու միտքն ուղղակի հանճարեղ է: Չէ՞ որ չոր վիճակում այդ մթերքը կարելի է պահպանել անորոշ երկար ժամանակ, իսկ նրա սննդային արժեքն ընդհանրապես չի իջնում:
- Աղ
Պարզ կանոնների պահպանման դեպքում աղը կարելի է պահպանել հավերժ:
- Սոյայի սոուս
Սոյայի սոուսը բացելուց հետո նույնիսկ կարելի է պահպանել մի քանի տարի:
- Շաքար
Շաքարը կարելի է պահպանել երկար տարիներ, բայց միայն չոր և սառը տեղում:
- Չորացրած ընդեղեն
Պարզվում է, որ չորացրած ընդեղենը պահպանում է իր համը և սննդային արժեքը 30 տարի:
- Չորացրած միս
Այն պահպանվում է շատ երկար տարիներ:
- Ալկոհոլային խմիչք
Այն վերաբերում է միայն թունդ խմիչքներին: Վիսկին, օղին, ռոմը և կոնյակը կարելի է պահպանել հավերժ:
- Թխկիի օշարակ
Բնական օշարակ, որը պարունակում է բնական շաքար, կարելի է պահպանել անորոշ երկար ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը