Ամերիկայի Միացյալ Նահանգներում 86 տարեկանում կարճատև հիվանդությունից իր բնակարանում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Այս մասին հայտնում է Hollywoodreporter -ը: Հայտնի ռեժիսորը մահացել է ապրիլի 13-ին:
Ազգությամբ չեխ ռեժիսորին առանձնահատուկ ճանաչում և հռչակ են բերել «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերը, որոնց համար «լավագույն ռեժիսոր» անվանակարգում Ֆորմանը «Օսկար» մրցանակի է արժանացել:
Ամերիկյան լրատվամիջոցը լավագույնների մեջ առանձնացրել է նաև Միլոշ Ֆորմանի «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» և «Մարդը լուսնի վրա» կենսագրական ֆիլմերը: