Բնապահպանական կրթության հիմնադրամը (EFE) կազմել է ամենամաքուր լողափերի վարկանիշը, որը գլխավորել են Իսպանիան և Հունաստանը: Այդ մասին հայտնել է «Եվրո-Պուլս»-ը: Իսպանիայում երկնագույն դրոշը, որով նշում են ամենամաքուր լողափերը, ստացել է 579 լողափ, Հունաստանում՝ 466:
Վարկանիշի երրորդ տեղում Թուրքիան է, հնգյակում տեղ են գտել նաև Ֆրանսիան և Իտալիան՝ զբաղեցնելով չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար: Երկնագույն դրոշները բաշխելիս փորձագետները հաշվի են առնում ջրի որակը, լողափի հարմարությունը և մատչելիությունը: Վարկանիշ-2018-ի դիրքերը շատ չեն տարբերվում անցյալ տարվա վարկանիշից, բայց, այդուհանդերձ, Թուրքիային հաջողվել է առաջատարների շարք մտնել՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, որն զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը: