Ծովինար Մարտիրոսյանը՝ երրորդ հղիության լուրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ծովինար Մարտիրոսյանը՝ երրորդ հղիության լուրերի մասին. life.panorama.am

Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հարազատ թատրոնի բակից, որը կարճ ժամանակ անց մեծ խոսակցությունների պատճառ դարձավ: Շատերը վստահ են՝ Ծովինարը սպասում է երրորդ բալիկին, իսկ թե որքանով են այդ կարծիքները համապատասխանում իրականոււթյանը, Life.panorama.am-ը ճշտել է անձամբ դերասանուհուց:

«Ոչ, հերքում եմ այդ լուրերը, ես հղի չեմ: Պետք է շնորհակալությունս հայտնեմ ձեզ՝ այս թեմայով ինձ հետ կապ հաստատելու համար, քանի որ երեկվանից բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, փաստորեն՝ միամտորեն հրապարակածս լուսանկարը մեծ աժիոտաժ է առաջացրել»,- ժպիտով նշեց Ծովինարը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am