Ֆրանսիան նշել է «Տաքսի» կինոֆիլմի 20-ամյակը, որն առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1998 թվականի ապրիլին: Ֆիլմի հոբելյանի առթիվ ռեժիսոր Լյուկ Բեսոնը Մարսելում ներկայացրել է իր կինոշարի հինգերորդ սերիան:
Ինչպես պատմել է Բեսոնն ինքը, նա առաջին ֆիլմի սցենարը գրել է ընդամենը 30 օրում: Սյուժեի հերոս է դարձել մարսելցի տաքսու վարորդը, որն ստիպված է ոստիկանությանն օգնել ձերբակալելու բանկեր կողոպտողների ավազակախմբին, որպեսզի խուսափի երթևեկության կանոնների խախտման համար պատժից:
Նկարահանումները շարունակվել են մեկ ամսից էլ պակաս՝ 27 օր: Կինոնկարում նկարահանել են միանգամից վեց ավտոմեքենա՝ Peugeot 406 “Super-tourist”-ը և հինգ վերափոխված Peugeot 406-եր: Ֆիլմի հաջող պրեմիերայից հետո Բեսոնը ձեռնամուխ է եղել շարունակությանը: «Տաքսի»-ին հաջորդել են «Տաքսի-2»-ը, «Տաքսի-3»-ը, «Տաքսի-4»-ը: Կինոնկարի հիգերորդ սերիան՝«Տաքսի-5»-ը, Ֆրանսիայում արդեն դիտել է 1,2 միլիոն հանդիսական: