
Bugatti ընկերությունը նախագծել է Chiron ավտոմեքենաների ներքին ծրագրային ապահովման դիստանցիոն մոնիթորինգի և թարմացման միասնական համակարգ: Այն թույլ կտա առավելագույնս արագ բացահայտել հնարավոր տեխնիկական խնդիրենրը:
Յուրաքանչյուր ավտոմեքենայից ստացվող հեռաչափական տվյալները ուղարկվում են Bugatti-ի՝ ֆրանսիական Մոլսհայմ քաղաքում գտնվող շտաբ-բնակարան: Համակարգն ընդհանուր առմամբ վերամշակում է ավտոմեքենայի տարբեր հանգույցներից ստացվող մոտ 10000 ազդանշան, ներառյալ շարժիչը, փոխանցումատուփը, լուսային տեխնիկան, արգելակներն ու նույնիսկ կլիմատ-կոնտրոլը:
Ավելի մանրամասն՝ autoplus.am