Բաղադրիչներ
կարագ – 1 տուփ
սամիթ – 5-7 ճյուղ
մաղադանոս – 5-7 ճյուղ
սխտոր – 1 ատամիկ
Պատրաստման եղանակ
Կարագը նախօրեք հանում ենք սառնարանից, որպեսզի հալվի սենյակային պայմաններում
Մաղադանոսն ու սամիթը լվանում ենք, չորացնում ենք սրբիչի օգնությամբ, ապա մանր կտրատում ենք:
Կարագը դնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք մաղադանոսն ու սամիթը:
Կարելի է ավելացնել նաև մի քիչ ճզմիչով անցկացրած սխտոր:
Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու կեղև:
Ստացված զանգվածը լավ խառնում ենք, մինչև ստացվի միասեռ զանգված:
Ահա և պատրաստ է մեր կարագը:
Բարի ախորժակ: