Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ. style.news.am
Advertisement 1000 x 90

Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ. style.news.am

Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ հուսահատվում ու տխրում են, երբ տղամարդիկ չեն հասկանում իրենց ցանկությունները, իսկ երբեմն նաև հակառակ են անում։

Ներկայացնում ենք չորս մեթոդ, թե ինչպես պետք է պահանջներ ներկայացնել տղամարդկանց, որպեսզի նրանք անպայման կատարեն դրանք։

Դուք չեք ցանկանում դավաճանված լինել. «Ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ սկսելիս ես միայն այդ տղամարդու հետ եմ շփվում, որպեսզի նա հասկանա, որ ինձ վստահելն ու հավատալը շատ կարևոր է»։ Այս խոսքերն ասելով՝ դուք օրինակ եք ծառայում նրա համար, թե ինչպես նա պետք վերաբերի ձեզ։

Դու չեք ցանկանում, որ տղամարդը ուշանա. «Ես սիրում եմ պարտաճանաչ լինել։ Եթե մենք պայմանավորվել ենք 18։00-ին, ուրեմն ես կգամ 18։00-ին կամ ավելի շուտ։ Բայց եթե ես նույնիսկ ուշանամ, ապա անպայման կտեղեկացնեմ այդ մասին»։

Դուք կայացած տղամարդ եք ցանկանում տեսնել ձեր կողքին. «Այժմ բոլորը ցանկանում են հարուստ լինել։ Քանի որ ես աշխատում եմ, ցանկանում եմ, որ իմ տղամարդը նույնպես ջանքեր թափի և նոր ձեռքբերումներ ունենա»։

Ձեզ դուր չի գալիս, որ տղամարդը շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ. «Եթե ես մտադիր եմ ամուր և լուրջ հարաբերություններ կառուցել, ուրեմն հասկանում եմ, որ ընկեր-ընկերուհիները մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞, որովհետև նրանք խլում են այն ժամանակը, որը ես կարող եմ անցկացնել իմ սիրելի հետ»։

Պահանջների մասին պետք է խոսել և համաձայնության գալ տղամարդու հետ։ Թեկուզ դրանք կանոնների և օրենքների պես են հնչում, բայց պետք է հետևեք, որ դրանք կատարվեն։ Ի դեպ, այս պահանջների մասին պետք է ասել հենց հարաբերությունների սկզբում, որպեսզի տղամարդը հստակ հասկանա՝ պատրաստ է նա ձեզ հետ ապագա կերտել, թե ոչ։ Թող որ նա նաև գիտակցի, թե ինչ զոհողությունների է ստիպված գնալ հանուն ձեզ։ Այս ամենի մասին մտածելուց հետո նա հստակ և վերջնական կորոշվի՝ ցանկանում է ձեզ հետ սիրավեպ սկսել, թե ոչ։

style.news.am