Ամերիկացի դերասանուհի Շառլիզ Թերոնը պատմել Է, թե ինչպես Է քաշ հավաքել դերի համար: Հարցազրույցը հրապարակված Է Entertainment Tonight-ում: 42-ամյա արտիստուհուն հարկ Է եղել ավելի քան 20 կիլոգրամ գիրանալ «Թալլի» կինոնկարին մասնակցելու համար, որի ռեժիսորը Ջեյսոն Ռայթմանն Է: Թերոնը խաղում Է երեք երեխաների ուժասպառ մոր դերը:
«Ես մոտավորապես 50 ֆունտ եմ հավաքել այդ ֆիլմի համար: Ես պարզապես ցանկանում Էի հասկանալ, թե ինչ Էր զգում այդ կինը, և ինձ համար դա հերոսուհուն մերձենալու միջոց Էր»,- անկեղծացել Է դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հայտնվել Է դաժան ընկճախտի ճիրաններում:
Թերոնը նաև պատմել Է իր սննդակարգի մասին: Ընդամենը երեք ամսում քաշ հավաքելու համար ինքը հարկադրված Է եղել խմել կաթնային կոկտեյլներ և նախաճաշին ուտել բուրգերներ, իսկ գիշերները՝ պանրով մակարոն: «Նման քաշը պահպանելը շատ դժվար Է»,- գանգատվել Է արտիստուհին:
2003 թվականին Շառլիզ Թերոնը ստիպված Է եղել անճանաչելիորեն գիրանալ «Հրեշ» կինոնկարում դեր ստանալու համար: Այն ժամանակ նա հավաքել Էր 14 կիլոգրամ և դեմքն այլանդակել գրիմով: Այդ դերի համար դերասանուհին արժանացավ «Օսկար» մրցանակի:
Charlize Theron gained 50 pounds by eating mac and cheese at 2 a.m. https://t.co/bwLKSScLUPpic.twitter.com/dVuY8MEkC7
— Page Six (@PageSix) April 18, 2018