Շուտով մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Դևիդ Լիտչի Atomic Blonde ֆիլմը։ Ֆիլմում գլխավոր դերակատարները Շարլիզ Թերոնն ու Սոֆիա Բուտելան են։
Spletnik-ը գրում է, որ ֆիլմում դերասանուհիները սիրային զույգի են մարմնավորում և էրոտիկ տեսարաններ ունեն։ Այս մասին խոսելիս Շարլիզը նշել է, որ այդ ամենն իրականում իրեն դուր է գալիս։
«Սոֆիայի հետ խաղալը շատ հեշտ էր։ Մենք հասկանում էինք միմյանց, մենք երկուսս էլ պարուհիներ ենք։ Տեսարանը 45 րոպեում է նկարահանվել, այն ինչ տղամարդկանց հետ շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Չնայած դրան, ես սիրում եմ և՛ տղամարդկանց հետ նման տեսարաններում նկարահանվել, և՛ կանանց»,- ասել է Թերոնը։
Նշենք, որ Atomic Blonde ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 27-ին։