Խնձորով ու կեֆիրով օլադիներ. cooks.am
Advertisement 1000 x 90

Խնձորով ու կեֆիրով օլադիներ. cooks.am

կեֆիր – 250 մլ

շաքարավազ – 2 ճ/գ

ձու – 2 հատ

սոդա – 0,5 թ/գ

ալյուր – 1 բաժակ

աղ – 1 պտղունց

խնձոր – 2 հատ

բուսայուղ

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը, որի համար սոդան ու կեֆիրը խառնում ենք, ապա առանձին տարայի մեջ հարում ենք 2 ձուն և 2 ճ/գ շաքարավազը։ Ստացված երկու զանգվածները խառնում ու ավելացնում ենք աղը, ապա՝ ալյուրը։

Խնձորները խորանարդաձև կտրատում ենք։

Կտրատած խնձորը լցնում ենք խմորի մեջ ու խառնում ենք

Գդալի օգնությամբ ձևավորում ենք օլադիներն ու դնում մեղմ կրակի վրա՝ բուսայուղով լի տապակի մեջ։

Երբ արդեն պղպջակներ են նկատվում մակերեսին, շրջում ենք ու նույն ձևով տապակում մյուս կողմից։

Համեղ ու անուշաբույր օլադիները պատրաստ են։

cooks.am