Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը:
«Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար… Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել… Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ անել, որպեսզի խաղաղ քաղաքացիները չտանջվեն… և պատասխան չեմ գտնում: Ես քաղաքականությունից հեռու եմ և ատում եմ քաղաքական գրառումները… Բայց ես պարզապես չէի կարող լռել:
Իմ հարազատներ, պինդ կացեք, մենք ձեզ հետ ենք եւ ցանկանում ենք, որ ամեն ինչ արագ կարգավորվի և արդարությունը վերականգնվի»: