Դերասանուհի Անի Գալստյանին արդեն երկար ժամանակ է, ինչ չենք տեսնում հեռուստանախածերում, իսկ պատճառների մասին նրա հետ խոսել է Life.panorama.am-ը:
«Էկրաններին չեմ երևում, քանի որ դեմ եմ այն ամենին, ինչ հիմա կատարվում է, իսկ այն նախագծերը, որոնք ինձ դուր են գալիս, առաջարկներ չեն լինում, կամ այլ պատճառներ են լինում: Հիմա ես եկել եմ այնպիսի մի հոգեվիճակի, երբ կարողանում եմ ընտրել՝ նկարվել, թե ոչ: Այսօր ես մտածում եմ՝ հարկ եղած դեպքում ավելի լավ է ես մատուցող կամ վաճառող աշխատեմ, քան անորակ նախագծում խաղամ, որովհետև գոնե մատուցող ու վաճառող լինելով՝ գումար աշխատելիս ես ոչ մեկին չեմ վնասի, իսկ այսօր վատ սերիալում նկարվող և ոչ մեկը չի կարող ասել, որ նա օգուտ է բերում, բայց նրանց աշխատանքը անգամ պետականորեն է խրախուսվում»,- նշեց Անին:
Դերասանուհին սերիալային աշխատանքի մասին խոսելիս՝ շեշտեց գումարի նշանակությունը:
«Ըստ իս՝ սերիալում նկարվելու դերասանի միակ ակնկալիքը գումարն է: Դերասանը սերիալում այնքան իրեն հակառակ բաներ է անում, որ գոնե վարձատրությունը պետք է նորմալ լինի, որպեսզի արդարացնող մի բան ունենա ինքն իր համար: Սերիալներում անգամ հագուստի ձևավորող չկա, ամեն ինչ դերասանի ուսերին է: Այս դաշտում ոչ մեկ իր տեղում չէ, իսկ ով էլ իր տեղում է, ուրեմն պարտադիր վերևից մեկն ասում է՝ հակառակն արա»,- նշեց նա:
Անիի համար պակաս կարևոր խնդիր չէ նաև սերիալներում ոչ դերասանների մասնակցությունը:
«Սերիալը արագ պռոդուկտ է, և դիմացինդ պետք է լինի պրոֆեսիոնալ, որպեսզի դուք այդտեղ «հաղթող» դուրս գաք: Անկեղծ լինեմ, եթե այսօր ես չկամ սերիալներում, դրա պատճառներից մեկն էլ այնն է, որ չեն տալիս հնարավրություն, որպեսզի կարողանաս ստեղծագործել: Այսօր նկարահանման հրապարակում ստեղծագործական թիմի համար ամենակարևորը տեքստդ անգիր իմանալն է, եթե անգիր ասես, տաղանդավոր ես: Իսկ սա ինձ համար արդեն շատ ցավալի փաստ է»,- նկատեց նա՝ հավելելով.
«Հետաքրքիրն այնն է, որ այսօրվա սերալներում, եթե գրական խոսք փորձես հնչեցնել, քեզ դատապարտում են, իսկ դա ևս ինձ համար ցավոտ խնդիր է: Մենք սերիալներ ենք ստեղծում միայն մեզ համար, դրանք անգամ հարևան պետություններում չեն նայի: Իսկ դրա բացատրությունը նրանց կողմից մեկն է՝ ինչ պահանջում են, դա էլ անում ենք: Ոչ, ինչ տալիս ենք, դա է նայում ժողովուրդը: Իսկ այս խնդիրը պարտադիր պետք է լուծում ստանա կոնկրետ կրթված և նեղ մասնագիտություններ ունեցող մարդկանց կողմից»:
Անի Գալստյանը այս խնդրի մասին խոսելիս՝ հիշեց թուրքական արտադրության սերիալները: