1. Հանդես եմ գալիս պրոֆեսիոնալ հեղափոխականի փորձով ՀՀ քաղաքացու դիրքերից,
2. Միացել եմ հայտարարված թավշյա հեղափոխության առաջին քայլին՝ մերժում եմ գործող համակարգն ու դրա հեղինակներին,
4. Իրադարձություններին մասնակցում են իմ մերձավոր շրջապատի շատ պատանիներ ու երիտասարդներ,
3. Ցանկություն չունեմ իրադարձությունների գնահատականով յուղ, կամ սառը ջուր լցնել բորբոքվող կրակի վրա,
4. Հետևում եմ ու վերլուծում իրավիճակը, ենթադրում եմ, որ մեծ հավանականությամբ կլինեն արտահերթ ընտրություններ,
5․ Ունեմ տագնապներ, որոնք այս պահին հրապարակային քննարկման առարկա չեն,
6. Անհատական զրույցներով ճշտում եմ հասարակության վիճակի մասին իմ պատկերացումները,
7. Ուզում եմ համոզվել, որ Հայաստանը դառնում է տրամաբանված ընտրության երկիր։
Մի քանի օր է մտմտում եմ հեղափոխան տեսության, պրակտիկայի ու մեզ մոտ կատարվող իրադարձությունների շուրջ։ Վերը նշված պատճառներով քիչ եմ արտահայտվում։ Պետք է խոստովանեմ, որ ՖԲ իմ էջի նախորդ երեք գրառումները անկեղծ են, բայց նաև ունեն էքսպերիմենտալ, տրամադրություններ շոշափելու ուղղվածություն։ Պազեցի, որ Կարեն Վարդանյանի, ում հետ անցել եմ նույն քաղաքական դպրոցն ու հիմնականում կիսում եմ նրա պատկերացումները, ստորև ներկայացվող հարցազրույցը երկիմաստ է ընկալվել։ Որոշեցի կոնկրետ հարցադրում անել ՖԲ իմ 5000 ընկերներին ու ինձ հասանելի մյուս մարդկանց։
Խնդրում եմ վերը նշված 3-րդ կետի սահմաններից դուրս կարծիքները մեկնաբանել անձնական տիրույթի հաղորդագրություններով։ Մնացածը կարող ենք բաց քննարկել։ Վերջին հաշվով, եթե մեր սերնդի ներկայացուցիչները անմիջական մասնակցություն չունենան իրադարձությունների 3 հայտնի փուլերից ոչ մեկին, ապա պարտավոր են պատասխանել իրենց շրջապատի երիտասարդ մասնակիցների հարցերին։
Բաց մեկնաբանություններում թող հնարավորինս կիրառվեն գիտականին մոտ հանրահայտ տերմիններ, անհատականացվեն միայն ցայտուն օրինակները։ Հայհոյախոսությունը բացառե՛լ։ Ցանկալի է տեսնել նաև հակիրճ պատասխաններ, թեկուց «այո», կամ «ոչ» տեսքով։
Հարցադրումը սա է․ Դառնու՞մ է արդյոք Հայաստանը տրամաբանված ընտրության երկիր, թե շարունակում է մնալ կույր հավատի տրամաբանության մեջ։ Հնարավո՞ր կլինի այդ գործընթացը արդյունավետ զարգացնել «եռացող կաթսայում» ու ինչ ձևերով։
Սա զուտ իմ անձնական հետաքրքրության համար է, սակայն եթե բավականաչափ նյութ հավաքվի, կխնդրեմ փորձագետների այն վերլուծել ու հրապարակել։
Նորագույն պատմությունը մեզ թույլ չի տալիս սպասվող ընտրություններն անցկացնել առանց տրամաբանված ընտրությունների մթնոլորտի ձևավորման։
Խնդրում եմ տարածել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Խաչատրյանը: