Կանգնած եմ իմ քույրերի և եղբայրների կողքին. Միհրան Հարությունյան
Advertisement 1000 x 90

Կանգնած եմ իմ քույրերի և եղբայրների կողքին. Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյանն նույնպես անդրադարձել է Երևանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:

«Հեռավոր 1995 թվականին ընդունվեց մեր հայրենիքի սահմանադրությունը, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հենց այդ ժամանակ իշխում էր արդարությունը, երբ հայերը վերջապես կարողացան կառուցել իրենց աշխարհը: Այսօր, երբ մենք լուրջ բախումների շեմին ենք, ես ցանկանում եմ ասել, որ կանգնած եմ իմ քույրերի և եղբայրների, ուժեղ, ստեղծագործող ու աշխատասեր հայ ազգի կողքին: Մեզ հետ է Աստված, հավատն ու ճշմարտությունը:

P.S. հիմա ես հեռու եմ Երևանից, սակայն հոգով ու սրտով ձեզ հետ եմ»,- ինստագրամում գրել է 29-ամյա ըմբիշը: