Լաքենում թագավորական ջերմոցները բացվել են այցելության համար: Այդ մասին հաղորդվում է Բելգիայի թագավորական տան պաշտոնական կայքում: Ջերմոցներն իրենցից ներկայացնում են արտ նովո ոճով շենք, որը 19-րդ դարում լիովին ապակուց և մետաղից ստեղծել է ճարտարապետ Ալֆոնս Բալատը:
Դրանք գտնվում են Լաքենի թագավորական պալատին կից հռչակավոր զբոսայգում և զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են գեղեցկությամբ և արտասովոր կառուցվածքով: Ցուցադրանքը բացվում է միայն գարնանը երեք շաբաթ ժամանակով: Այս տարի այն կտևի մինչև մայիսի 11-ը: