Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24-ին դիմել է հայերին
Advertisement 1000 x 90

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24-ին դիմել է հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է այն հայերի հետնորդներին, որոնք մահացել են Ցեղասպանության ժամանակ։ Այսօր նա 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ կապված ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին։

«Այսօր դուք միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո` Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար: Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում», — նշված է Էրդողանի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում։

Նշվում է նաև, որ պատմության ընթացքում «թուրքերը երբեք չեն տարանջատել ժողովուրդներն ու չեն հակադրել միմյանց»։

«Մեր հայ քաղաքացիների՝ պատմության ընթացքում ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է», — նշված է ուղերձում։

Միաժամանակ նա հույս ունի, որ Թուրքիայի հայերը չեն օգնի այն մարդկանց, որոնք «դիմում են ատելության, չարության ու թշնամության` աղավաղելով ընդհանուր պատմությունը»։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

armeniasputnik.am



Նման նյութեր