Հայտնի է, որ մեղրը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ առաջարկվող սննդակարգը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից:
Առաջին օր
Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:
Ճաշ. 100 գրամ պանիր, 50 գրամ գազար, 50 գրամ շոգեխաշած բրոկոլի, 50 գրամ շոգեխաշած ծաղկակաղամբ: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խմեք մեկ բաժակ թեյ կամ սուրճ 1 ճաշի գդալ մեղրով:
Ընթրիք. Բանջարեղենային ապուր, մի կտոր ամբողջահատիկից պատրաստված հաց, 1 խնձոր, նարինջ կամ տանձ:
Երկրորդ օր
Նախաճաշ. Քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:
Ճաշ. Տրորեք եփած ձուն, խառնեք 1 ճաշի գդալ մեղր և 100 գրամ կաթնաշոռ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:
Ընթրիք. 150 գրամ ձուկ կամ հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան:
Երրորդ օր
Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:
Ճաշ. 50 գրամ պանիր, մի կտոր սև հաց, բանջարեղենային աղցան:
Ընթրիք. 300 գրամ շոգեխաշած բանջարեղեն, ձու, մի բաժակ թեյ՝ մի ճաշի գդալ մեղրով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը