Դուք չեք զգում, որ ձեր զուգընկերը գնահատում է կամ խրախուսում ձեզ:
Ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ լինելով՝ չի կարելի հուսալ, որ միայն դա ձեզ այն կյանքը կտա ու սեփական անձի արժեքն ու գնահատականը հասկանալու կարողությունը, որի կարիքը դուք ունեք: Բայց դա չի նշանակում, որ ձեր երկրորդ կեսը ձեզ նրա կյանքում ձեր կարևորության զգացողությունը չպետք է տա: Ձեր զուգընկերոջ խնդիրն է՝ համոզվել, որ նրա հետ դուք ձեզ արժեքավոր ու կարևոր եք զգում այդ հարաբերություններում:
Ձեր հարաբերություններում այնքան վեճեր են լինում, որ դուք պարզապես էմոցիոնալ կերպով պատրաստ չեք դրանք հաղթահարել:
Ցանկացած հարաբերությունների մեծ մասը կազմված է շարունակական վեճերից ու տարաձայնություններից: Այդպես էլ պետք է լինի: Ի վերջո, մենք բոլորս էլ մարդիկ ենք, և մեզնից յուրաքանչյուրն իր տեսակետն ու աշխարհընկալումն ունի: Եվ միայն ժամանակի հարց է, թե մենք ե՞րբ ինչ-որ առիթով ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ կմտնենք: Բայց հարաբերությունների էությունն այն է, որ միևնույն վեճերն անընդհատ չպետք է կրկնվեն: Եթե զույգն ի վիճակի չի լինում փոխըմբռնման ու կոմպրոմիսի գալ ինչ-որ հարցի կապակցությամբ, դա կարող է վկայել զուգընկերների սկզբունքային անհամատեղելիության մասին:
Հարաբերություններից Ձեր պահանջմունքներն ու սպասումները հեռու են բավարարված լինելուց:
Ինչ-որ մեկ հետ հարաբերությունների մեջ մտնելով՝մարդը միշտ էլ ինչ-որ սպասումներ է ունենում և որոշակի ստանդարտներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարաբերությունները: Այդպիսի վարքագիծը բացարձակ նորմալ է և անգամ խրախուսվում է: Միայն թե զուգընկերոջ հետ պետք է կիսվել այդ սպասումներով, սահմաններով ու ստանդարտներով, որպեսզի համոզվեք, որ դուք միմյանց երջանիկ կդարձնեք: Իսկ եթե այդ պահանջմունքները չեն համընկնում ձեր երկրորդ կեսի պահանջմունքների հետ, նշանակում է՝ զուգընկերոջ կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում:
Դուք անընդհատ խոսում եք փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն արդյունքում՝ ոչինչ չի փոխվում:
Սա այն դեպքն է, երբ դրժված խոստումները հաջորդում են մեկը մյուսին: Ձեզնից ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի անում, երկրորդը զայրանում է, դուք սկսում եք բուռն վիճել միմյանց հետ, ապա ներողություն եք խնդրում միմյանցից, խոստանում ավելի լավը դառնալ, բայց հետո կրկին ամեն ինչ կրկնվում է: Առողջ հարաբերություններում զուգընկերներն անընդհատ զարգանում ու սովորում են իրենց սխալների վրա: Եթե նրանցից ինչ-որ մեկն ընդունակ չի լինում պահել իր խոստումը և իրականում ավելի լավը դառնալ, ապա այդպիսի հարաբերությունները դատապարտված են խզման:
Դուք չգիտեք՝ ինչպե՞ս հարաբերությունները ճիշտ հունի մեջ դնեք:
Շատ հարաբերություններ են անցնում խնդիրների, փորձությունների ու խոչընդոտների միջով: Դա նորմալ է: Բայց նորմալ չէ այն, երբ մարդիկ չգիտեն, թե ինչպես լուծեն այդ խնդիրները: Որպես կանոն՝ զույգը միշտ մի գաղափար ունենում է, թե ինչպես կարելի է ուղղել այն, ինչն ինչ-որ պահի ճիշտ չի ընթացել: Բայց հենց որ զուգընկերները հայտնվեն փակուղու մեջ, նրանց հարաբերություններին մահացու վտանգ կարող է սպառնալ:
Դուք շարունակում եք ձեզ ամբողջովին ներդնել հարաբերություններում, սակայն նախկինի պես՝ ոչինչ փոխարենը չեք ստանում:
Հիշեք, հարաբերությունները երկուսի խաղն են, և դուք երկուսով եք էմոցիոնալ կերպով ներդրվում դրանց մեջ, ու դա ձեր 2-ի գործն է: Իսկ այս հավասարակշռության ցանկացած խախտում կարող է հարաբերությունների լուրջ խաթարման պատճառ հանդիսանալ:
Դուք միակն եք, ով հարաբերությունների մեջ կոմպրոմիսի է գնում:
Կոմպրոմիսներ լինում են անգամ ամենաուժեղ ու երջանիկ հարաբերություններում: Զուգընկերներից և ոչ մեկը չպետք է իշխող դիրք ունենա մյուսի նկատմամբ: Այդ պատճառով էլ կոմպրոմիսը չափազանց կարևոր բան է: Ամենաուժեղ հարաբերությունները միշտ կառուցվում են փոխադարձ զիջումների վրա:
Ձեր զուգընկերը ձեզ մոտ չարություն ու դժգոհություն է առաջացնում:
Իրենց արդեն սպառած հարաբերություններից կառչելու լուրջ նշան է այն իրավիճակը, երբ ձեր զուգընկերը սկսում է ձեզ մոտ դժգոհություն ու չարություն հարուցել: Լրիվ բնական է որոշ իրավիճակներում զուգընկերոջ դրսևորած վարքագծի պատճառով հիասթափություն ապրել կամ նյարդային իրավիճակում գտնվել: Սակայն, եթե դա խորը չարություն է և ատելություն, և այդ զգացմունքները փոխադարձ են, ապա դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:
Քեզ դժվար է պատկերացնել ձեր հարաբերությունների ապագան:
Ձեր հարաբերությունները հնարավորինս երկար պահպանելու ցանկության մի մասը ձեր համատեղ կյանքի միասին պլանավորումն է: Խոսքն այն մասին է, որ դուք կարող եք գնահատել ձեր սեփական նպատակները և այն, թե որքան են դրանք համաձայնեցված ձեր զուգընկերոջ նպատակների հետ: Բայց եթե դուք ձեզ որոշ ժամանակ անց միասին չեք պատկերացնում, նշանակում է՝ ձեր հարաբերությունների ավարտն արդեն մոտ է:
Ձեր հարաբերությունների պատճառով դուք երկուսդ էլ դադարել եք աճել ու զարգանալ՝ որպես անհատականություններ:
Հարաբերությունների մեջ լինել՝ չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր սեփական Ես-ից: Ընդհակառակը, հարաբերությունների առաքելությունը մոտիվացնելն է ու մարդուն ոգևորելը՝ ավելի լավը դառնալու համար: Ու եթե ձեզ թվում է, որ ձեր հարաբերությունները ձեզ արգելակում են, նշանակում է՝ դրանք ձեզ միայն վնասում են:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը