Բաղադրիչներ
- Լոլիկ – 3.5 կգ
- Քաղցր կարմիր պղպեղ – 500 գ
- Սոխ – 500 գ
- Նեխուր – 250 գ
- Շաքարավազ – 200 գ
- Քացախ (9 տոկոսանոց) – 5 ճ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Կարմիր աղացած պղպեղ – 3-4 թ/գ
- Սև աղացած պղպեղ – 3 թ/գ
- Դարչին – 2-3 պտղունց
Պատրաստման եղանակը
- Լոլիկը կտրատել միջին կտորների:
- Բավականին խոշոր կտրատել պղպեղը, սոխը և նեխուրը:
- Ամբողջ բանջարեղենը լցնել թավայի մեջ և դնել կրակին:
- Հասցնել եռման՝ այդ ընթացքում բանջարեղենը տրորելով բահիկով: Իջեցնել կրակը մինիմումի վրա և շոգեխաշել 3 ժամ:
- Հետո վերածել խյուսի: Որից հետո անցկացնել մաղով:
- Ավելացնել աղ (մոտավորապես 2.5-3.5 թ/գ), շաքարավազ, քացախ, համեմունքներ, խառնել և վերադարձնել կրակի վրա:
- Շոգեխաշել (առանց կափարիչի) մոտ 2-3 ժամ: Սառեցնել և լցնել բանկայի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը