Պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանը, ով ղեկավարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, իր նոր գործի՝ «Դեսպանատուն» քաղաքական դրամայի պրեմիերայի առիթով զրուցել է teleprogramma.pro կայքի հետ՝ պատմելով սերիալի դերասանական կազմի և նախագծի մասին: Նոր սերիալը եթեր է հեռարձակվելու ռուսական «НТВ» հեռուստաալիքով մայիսի 7-ից:
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ նոր սերիալը քաղաքական դետեկտիվ է, որը հիմնված է ակտուալ թեմաների վրա և որում ներգրավված են գործող բարձրաստիճան քաղաքական գործիչների կերպարներ:
Վիկտոր Սողոմոնյանը, խոսելով սերիալի մասին, նշել է, որ ցանկացած դիվանագետի ամենավատ երազներից մեկը «դիվանագիտական սկանդալի մեջ հայտնվելն է»:
«Հարցրեք ցանկացած դիվանագետի, թե մասնագիտական թեմայով ինչ կարող է նա տեսնել իր ամենավատ երազում: Չեմ կասկածում, որ պատասխաններից մեկը կլինի՝ «Հայտնվել դիվանագիտական սկանդալի մեջ և խայտառակել երկիրդ»:
Այնպես որ, սցենարի տեանկյունից՝ «Դեսպանատուն» սերիալը նման վատ դիվանագիտական երազի մասին պատմություն է»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ tert.am