Նկարներ գունազարդելն օգտակար ու հետաքրքիր է ոչ միայն երեխաների, այլ մեծահասակների համար․ University of the West of England համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ զգաղմունքը նվազեցնում է սթրեսի մակարդակն ու բարձրացնում կրեատիվության աստիճանը։
Առաջին հետազոտության շրջանակում գիտնականները 47 ուսանողների խնդրել են մասնակցել սեսիայի, որի շրջանակում նրանք գունավորել են նկարներ, կամ գիտական գրականություն կարդացել։ Փորձի սկզբում ու վերջում նրանք անցել են հոգեբանական թեստեր, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ վիճակում են նրանք ու սթրեսի ինչ մակարդակ է նրանց մոտ։
Պարզվել է, որ նկարներ ներկելուց 20 րոպե հետո մասնակիցները ավելի բավարարված , ավելի եռանդուն ու միաժամանակ հանգիստ էին, քան գիրք ընթերցելուց հետո։ Նաև նկարներ ներկողները հայտնել էն գիտակցման (գիտակցում, թե ինչ է տեղի ունենում այստեղ ու հիմա) ու գործընթացում իրենց ներգրավվածության բարձր մակարդակի մասին։
Երկրորդ փորձի ընթացքում 51 ուսանող կարդացել կամ ներկել է նկարներ, բայց նրանց վիճակը գնահատվել է այլ հոգեբանական թեստերի միջոցով։ Այդ փորձի արդյունքներով նույնպես պարզվել է, որ ներկելը սթրեսի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց է, քան ընթերցանությունը։ Միաժամանակ կամավորները ցուցադրել են կրեատիվության ու տեսողական ուշադրության ավելի բարձր մակարդակ։
Այսպիսով, եթե դուք սթրես եք ապրում, սկսեք գունազարդել նկարներ, ձգտելով առավելագույնս կենտրոնանալ այդ պրոցեսի վրա։ Սթրեսի դեմ պայքարի մեկ այլ լավ միջոց է սպորտով զբաղվելը։