Բաղադրիչներ
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 150 գ
- Ալյուր – 200 գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Կարագ կամ մարգարին – 150 գ
- Նարնջի հյութ – 1 հատ
- Կիտրոնի կեղև – 1 հատ
- Կարագ՝ կաղապարը պատելու համար
- Նարնջի ջեմ կամ կիտրոնի մուրաբա
Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել շաքարավազի հետ: Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, ավելացնել փափուկ մարգարինը, հարած ձուն, հյութը և կեղևը:
- Լավ խառնել խմորը և տեղավորել յուղապատած կաղապարի մեջ:
- Թխել 130 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
- Պատրաստի թխվածքը կիսել 2 մասի և նարնջի ջեմ քսել: Այդպես շատ ավելի համեղ է լինում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը