Փոխեք Ձեր սովորությունները, իսկ ավելի լավ է՝ ձեռք բերեք նորերը և կտեսնեք, թե ինչպես է Ձեր կյանքն ինքնըստինքյան փոխվում դեպի ավելի լավը, գրում է onedio.ru-ն:
- Ամեն օր ժամանակ հատկացրեք ընթերցանությանը
Եթե Դուք ամեն օր կարդաք 30-ական րոպե, ապա շաբաթական կստացվի 3.5-ական ժամ: Այսպես 2-4 շաբաթվա ընթացքում Դուք կարող եք ավարտել 1 գիրք: Միայն պատկերացրեք՝ դա 12-24 գիրք է մեկ տարվա ընթացքում:
- Աշխատեք չչարաշահել ներողություն խնդրելը
Եթե Դուք չափից շատ եք ներողություն խնդրում և առանց տեսանելի պատճառի, ապա մարդիկ կարող են մտածել, որ Դուք փորձում եք գոհացնել իրենց: Դա միշտ չէ, որ լավ կլինի Ձեզ համար:
- Իրերը մի տեղից մյուսը մի դրեք, այլ հավաքեք դրանք
Սա լավ խորհուրդ է Ձեր մայրիկների և տատիկների կողմից, որը պետք կգա նաև հիմա, երբ Դուք արդեն մեծ եք: Հիշեք՝ կարգուկանոնն իրերում հավասար է կարգուկանոնին մտքերում և գլխում:
- Լվացեք սպասքն ամեն օր
Պարզ խորհուրդ, որը կօգնի Ձեզ ազատվել կեղտոտ սպասքի սարից:
- Եթե ինչ-որ բան Ձեզանից խլում է 1-2 րոպեից ոչ ավելի, ապա արեք դա հիմա և այստեղ: Իսկ ինչո՞ւ թողնել վաղվան, չէ՞ որ դրանք կուտակվելու հատկություն ունեն:
- Աշխատեք պառկել և արթնանալ միշտ միևնույն ժամին
Այս հասարակ հնարքը կօգնի Ձեզ խուսափել անքնությունից:
- Ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու համար նախատեսված թելը
Դա թույլ կտա խուսափել կարիեսից:
- Կուտակեք մանր գումար ամբողջ տարվա ընթացքում
Դա կօգնի տնտեսել բավականին մեծ գումար:
- Քնելուց առաջ կազմեք հաջորդ օրվա պլանը
Դա շատ ժամանակ չի պահանջի, բայց կհեշտացնի Ձեր գործերը:
- Փորձարկումներ կատարեք՝ վայելչագրության հետ կապված
Այն ժամանակվանից, ինչ համակարգիչը մտել է մեր կյանք, ավելի հազվադեպ ենք ձեռքով գրում, բայց չէ՞ որ պետք է բացիկները ձեռքով գրել:
- Ամեն օր սովորեք երեքական նոր բառ ինչ-որ օտար լեզվից
Մանրուք է, բայց մեկ ամիս հետո կտեսնեք արդյունքը:
- Սովորություն դարձրեք մի փոքր տրամադրել թեթև վազքին ամեն օր
Կամաց-կամաց ավելացրեք վազքի ժամանակը:
- Արթնանալուց անմիջապես հետո հավաքեք Ձեր անկողինը
Չհավաքած անկողինն ուղղակի սարսափելի է:
- Ձեր սննդակարգին ավելացրեք առողջ մթերքներ
Օրինակ՝ հունվարը դարձրեք խնձորի ամիս, փետրվարը՝ վարսակի, և այդպես շարունակ:
- Աշխատեք մեդիտացիա անել օրական թեկուզ 5 րոպե
Դա կօգնի Ձեզ ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն և հանգստանալ ծանր օրվանից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը