Ճապոնիայում սկսվել է գլիցինիայի ավանդական փառատոնը, որը համարվում է սակուրայից հետո երկրորդ ազգային ծաղիկը: Գլիցինիան կամ վիստերիան մինչև մայիսի 20-ը ծաղկում է Ճապոնիայի ամբողջ տարածքում, բայց դրա պատվին փառատոնն առավել շքեղորեն նշվում է մի քանի քաղաքներում:
Այսպես, Աիտիի պրեֆեկտուրայի Օկաձակիում ծաղիկը քաղաքի պաշտոնական խորհրդանիշն է և մշակութային արժեք է ճանաչվում: Այստեղ կա զբոսայգի, որտեղ վանդակների մակերեսը, որոնց վրա փաթաթվում է գլիցինիան, կազմում է շուրջ 1300 քառակուսի մետր: Իսկ գլիցինիայի առանձին ծաղկաբույլեր այստեղ հասնում են մեկ մետր երկարության:
Նաև գլիցինիայի ծաղկումը լայնորեն նշում են Տոտիգիի պրեֆեկտուրայի Ասիկագա քաղաքում, այնտեղ զբոսայգում աճում են ծիրանեգույն, վարդագույն, սպիտակ, երկնագույն, դեղին և մանուշակագույն գլիցինիաներ, իսկ առանձին լիանաների տարիքը հասնում է 150-ի: