VARDA-ն հերթական գրառումն արել, որը քննարկումների առիթ է տվել: Մերկապարուհին իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել, որոնք արվել են նրա՝ Երևան կատարած այցերից մեկի ընթացքում:
Լուսանկարներին կից նա գրելէ.
«Ինքնավստահ և անինքնավստահ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միևնույն երևույթներին: Օրինակ, ինքնավստահին թվում է, որ նա բոլորին դուր է գալիս, իսկ անինքնավստահին ամենուր թվում է, թե նա բավարար գեղեցիկ և խելացի չէ…Երևի պետք է սովորել լինել «ոսկե միջինում»:
Ես մի շքեղ ֆոտոսեսիա ունեմ, որում կեցվածք եմ ընդունել հայկական ձեռագործ գորգերի ֆոնին: Ես հրապարակեցի այդ լուսնկարներն Instagram-ում և դրանցից մեկի տակ կարդացի մեկնաբանություն՝ «Корова жирная» («Ճարպոտ կով»,-խմբ.): Շատ տխրեցի և արդեն պատրաստվում էի արգելափակել այդ օգտատիրոջը, երբ հանկարծ ավելի ուշադիր զննելով՝ կարդացի ոչ թե վիրավորանք, այլ հաճոյախոսություն՝ «Ковровая жрица» («Գորգերի աստվածուհի»): Հիմա ես չէի արգելափակի նույնիսկ նրան, որը կգրեր «Ճարպոտ կով», բայց սննդակարգս կվերանայեի :)) Երբեմն շրջապատի քննադատությունն արդարացի է լինում, սակայն ամենակարևորը՝ լինել չափի մեջ ինքնաքննադատ»: