2 բաժակ գինին 40 տոկոսով նվազեցնում է քնի որակը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

2 բաժակ գինին 40 տոկոսով նվազեցնում է քնի որակը․ հետազոտություն

Ընդամենը 2 բաժակ գինի խմելուց հետո քնի որակը նվազում է գրեթե 40 տոկոսով։ Նման եզրակացության են հանգել Tampere University of Technology-ի գիտնականները, որոնք որոշել են ստուգել, թե ինչպես են ալկոհոլային ըմպելիքներն ազդում քնի վրա։

JMIR Mental Health- ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում նրանք վերլուծել են 18-65 տարեկան 4098 մարդկանց տվյալներ։ Բոլոր մասնակիցներն ունեին հատուկ սարքեր, որոնք գնահատում էին սրտի ռիթմի փոփոխականությունը՝ այդ ցուցանիշով կարելի է դատել քնի որակի մասին։ Մի երեկո կամավորներին քնից առաջ ալկոհոլ են տվել, իսկ մեկ այլ երեկո նրանք սթափ են պառկել քնելու։

Պարզվել է, որ օրական ընդամենը երեք չափաբաժին ալկոհոլային ըմպելիքը տղամարդկանց դեպքում ու երկու չափաբաժինը՝ կանանց դեպքում 39․2 տոկոսով վատացնում է քնի որակը։ Իսկ եթե տղամարդիկ խմում էին երկու բաժակ ալկոհոլ, իսկ կանայք՝ մեկ, քնի որակը նվազում էր 24 տոկոսով։ Նույնիսկ շատ փոքր քանակությամբ ալկոհոլ խմելու դեպքում քնի որակը վատանում էր 9․3 տոկոսով։

Գիտնականները հիշեցնում են, որ քնի պակասը կարող է անհանգստության, դեպրեսիայի ու այլ խնդիրների պատճառ դառնալ։

med.news.am