Versace իտալական նորաձեւության տունը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի համար կարել Է շրջազգեստ, որով նա հայտնվել է վերջին պետական ընթրիքին: Ինչպես հաղորդում է WWD-ն, ոսկեգույն զգեստը կարվել է հունական տունիկայի նմանությամբ: Մոդելը կոչվում է Flotus: Զգեստի գինը չի հրապարակվում:
Օբամա զույգի վերջին պետական ընթրիքը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Սպիտակ տան հարավային մարգագետնում՝ վրանում: ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ ընթրիքը կիսել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ նրա տիկնոջ՝ Անիեզե Լանդինիի հետ: Վերջինս հագել էր Ermanno Scervino իտալական մակնիշի շրջազգեստ:
Versace նորաձեւության տունը հիմնվել է դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից 1978 թվականին: 1997 թվականին նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչե ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային: