Պայքար «նենգ թշնամու» դեմ. արդյունավետ բնական միջոցներ
Advertisement 1000 x 90

Պայքար «նենգ թշնամու» դեմ. արդյունավետ բնական միջոցներ

Պապիլոմաները մաշկի բարորակ գոյացություններ են։ Դրա պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է։ Այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։ Խնդրի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ստանալ համապատասխան ախտորոշում և բուժում։

Takprosto.cc-ը գրում է, որ խնդրի առկայության դեպքում կարող են օգնել բնական միջոցները։ Ուշադրություն։ Նշված միջոցներից ցանկացածն օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. ինքնաբուժումը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։

Ծիծեռնախոտի հյութ։ Սա հավանաբար ամենատարածված մեթոդն է։ Սրա հյութն օգտագործելու դեպքում հարկավոր է պապիլոմայի հարակից հատվածը պաշտպանել մանկական կրեմով։ Հարկավոր է հյութը նորագոյացությանը քսել օրվա ընթացքում մի քանի անգամ՝ այնքան ժամանակ, մինչև մաշկն ապաքինվի։

Կարտոֆիլի հյութ։ Մաշկի վնասված հատվածին կարող եք օրվա ընթացքում 2-3 անգամ կարտոֆիլի թարմ հյութ քսել։

Վիտամին E: Օրվա ընթացքում 2 անգամ վիտամին E-ն քսեք մաշկի վնասված հատվածներին։

Խատուտիկի թուրմ։ Եթե պապիլոման հայտնվել է ամառային սեզոնին, օգնության կարող են հասնել խատուտիկները։ Խատուտիկի վրա ավելացնում են օդեկոլոն, դնում մութ վայրում և թողնում, որ թրմվի։

Իմբիր։ Իմբիրը քսեք մաշկի վնասված հատվածին։ Օգտագործեք 10 օր՝ օրվա ընթացքում 3 անգամ։

Թեյի ծառի յուղ։ Բամբակի վրա լցրեք 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ, զգուշությամբ քսեք մաշկին։ Օգտագործեք 10 օր՝ օրվա ընթացքում 3 անգամ։

Խնձորի քացախ։ Բամբակը թրջեք բուսական յուղով, քսեք մաշկի վնասված հատվածին։ Բամբակը թրջեք խնձորի քացախով և օգտագործեք մաշկի ախտահարված հատվածում։ Թողեք 30 րոպե։

Կիտրոնի հյութ։ Կիտրոնը թթու է պարունակում, որը կարող է օգտակար լինել այս խնդրի դեմ պայքարում։ Բամբակը թրջեք կիտրոնի հյութով, քսեք վնասված հատվածին։ Օգտագործեք օրվա ընթացքում երկու կամ երեք անգամ՝ 2-3 շաբաթվա ընթացքում։

Սուսամբար։ Սուսամբարը հայտնի է իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով։ 2-3 կաթիլ սուսամբարը խառնեք 4-6 կաթիլ կոկոսի յուղի հետ։ Քսեք վնասված հատվածին, կրկնեք օրվա ընթացքում 3 անգամ։

Հիշեք, որ ցանկացած միջոց կարող է վնասել ձեզ։ Մինչև օգտագործելը պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը