Մարտին Ջերմակյանի հրապարակումը.
«Այսօր, Հայաստանի հիմնադիր Նախագահը, ում նկատմամբ, իր բազմաթիվ փոքրումեծ սխալները գիտակցելով հանդերձ, ես մեծագույն և նորովի հարգանք ունեմ, արտահայտվել է ՀՀ նոր Վարչապետի կողմից Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելուն միտված հայտարարություններին ու դրանց ուղղված, ՀՀ Պաշտպանության նախորդ Նախարարի քննադատական հայտարարությանը:
Ըստ էության, նա ասել է, որ «Նիկոլն այս խնդրում ճիշտ է, իսկ Վիգենը՝ սխալ»:
Հետո, կարծես որպես իր ասածի արդարացում, նա ավելացրել է, իհարկե ոչ այսպես բառացիորեն, բայց ըստ բովանդակության, թե «բա դա այն Վիգենը չէ՞, ով Ազգ-Բանակ հայեցակարգի հեղինակն է»:
Ըստ իս, իր նկատմամբ իմ ամբողջ հարգանքով հանդերձ, «մաքյավելական մտրակը» ՀՀ հիմնադիր Նախագահին վայել քննադատություն չէ: Եթե նա փաստարկ ունի, ապա այն հայ հասարակության համար շատ արժեքավոր է: Այլապես, այնպես է թվում, որ պարզապես ասում է, թե «հո Ազգ-Բանակի հոգևոր հայրը Արցախի բանակցությունների ձևաչափի մասին ճիշտ բան չի՞ կարող ասել»:
Ըստ իս, սա, ինքնին, ցուցադրում է, որ մեր Հիմնադիր Նախագահը իր այս դիրքորոշումը պաշտպանելու համոզիչ փաստարկ չունի:
Այնուամենայնիվ, իր արած ժլատ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ իր քննադատության անկյունաքարը 1990-ականների այն, թող լինի արդարացված, մոտեցումն է, որ եթե «Հայաստանը բանակցություններում Արցախին ինքը ներկայացվի, ապա Ադրբեջանի ու աշխարհի կողմից կորակվի որպես ագրեսոր»:
Պիտի կրկնեմ, որ ես այս մոտեցումը համարում եմ արդարացված, սակայն՝ միայն իր ժամանակի մեջ:
Անցել է քսան տարի, ինչ Արցախը հեռացվել է բանակցությունների սեղանից: Ինչպես օրերս ավելի մանրամասնորեն եմ գրել, աշխարհը դա «կուլ է տվել»: Պետք է քաջություն ունենալ ու ընդունել, որ թեպետ սա, իր ժամանակին, ռիսկային կամ անգամ սխալ մոտեցում կարող էր լինել, ժամանակը, հատկապես 2016 թվականի ապրիլան ճակատամարտը, այդ ռիսկը հարթել է:
Այսօր ավելի խոշոր ռազմավարական սխալը, անբացատրելի կամ ակադեմիական նկատառումներով, պատմության ժամացույցի սլաքը քսան տարով հետ տալն է:
Իմ փաստարկների հենակետը առավել մանրամասնորեն շարադրել եմ վերջին օրերին հրապարակած, ներքո հիշատակված, գրությամբս»:
Ամբողջությամբ՝ այստեղ