
Տիբեթի վանական Մաթյե Ռիկարը, որը հայտնի է որպես մոլորակի ամենաերջանիկ մարդ, խոստովանել է, ասելով, որ «Համեմատությունը սպանում է երջանկությունը»։
Աշխարհում կան բաներ, որոնք փչացնում են մարդու տրամադրությունը։
Ռիկարին ամենաշատը տխրեցնում է այն մականունը, որ լրագրողները շնորհել են իրեն, քանի որ ճանաչում է վանականների, որոնք իրենից ավելի երջանիկ են։ Ի պատասխան այն հարցին, թե հասարակ մահկանացուները ինչպես կարող են երջանիկ մարդ դառնալ, Ռիկարը պատասխանել է, որ դրան նպաստում է բարի կամքը և ալտրուիզմը։
Նա նաև խորհուրդ է տվել օրական 15 րոպե մտածել ինչ-որ լավ բանի մասին։ Իսկ ուրիշների հետ մշտական համեմատությունը տալիս է հակառակ արդյունք, հաղորդում է The Independent-ը: