
Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան 50 Cent-ի թրեքի ներքո կատարած կրակոտ պարով ուրախացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին,: Ռեփերը ելույթ է ունեցել Կաննում «Գոթթիի վարքականոնը» դրամայի պրեմիերայի ժամանակ, որում Տրավոլտան գլխավոր դերակատարն է:
Ինչ-որ մի պահի դերասանը բեմ է դուրս եկել՝ պարելու Just A Lil Bit թրեքի ներքո: Դատելով հանդիսականների արձագանքից՝ նրանք գոհ են մնացել:
«Ես և Ջոն Տրավոլտան «տժժում» ենք: Երդվում եմ՝ ես այստեղ եմ ժամանել միայն նրա համար»,- գրել Է 50 Cent-ը Twitter-ում՝ հրապարակելով պարող 64-ամյա դերասանի մասնակցությամբ հոլովակը:
50 Cent-ի թվիթի շուրջ մեկնաբանություններում օգտատերերը հիշել են դերասանի մյուս նշանավոր պարերն այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը և «Բրիոլին»-ը:
Me and John Travolta partying ? l swear l only came out here because of him. pic.twitter.com/naQXTMGnxr
— 50cent (@50cent) May 16, 2018