Քրքում պարունակող քսուքը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում․ գիտնականներ
Advertisement 1000 x 90

Քրքում պարունակող քսուքը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում․ գիտնականներ

Նոր քսուքը, որը մշակել են Ալբերտ Էյնշթեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականները, կարող է ուժեղացնել տղամարդկանց սեռական հրապույրը ու օգնել հաղթահարել էրեկտիլ դիսֆունկցիան։ Քսուքը պարունակում է քրքումին՝ ասիական խոհանոցում գործածվող ու կարիի բաղադրության մեջ մտնող քրքումի ակտիվ բաղադրիչը։

Փորձերը ցույց են տվել, որ քսուքի գործածումից հետո արյան հոսքը դեպի սեռական օրգաններ մեծանում է։ Քսուքը ներթափանցում էր մաշկի միջոցով ու ընդլայնում անոթները, որոնք արյուն են մատակարարում դեպի աճուկ։ Մասնագետները նշում են, որ սննդի մեջ քրքում գործածելով՝ դժվար թե հնարավոր լինի ապահովել նույն էֆեկտը, քանի որ համեմունքի մեծ մասը քայքայվում է ստամոքսում։

Քսուք ստեղծելու համար գիտնականները համեմունքից ստացել են միլիոնավոր մանր նանոմասնիկներ, որոնցից յուրաքանչյուրը 100 անգամ փոքր է մարդու մազի տրամագծից։ Դրա համար էլ նանոմասնիկներն առանց դժվարության մաշկից հայտնվում էին մազանոթների մեջ։ Խառնելով մասնիկները ջրի հետ՝ հետազոտողները ստացել են մածուկ։

Քսուքը երկու շաբաթվա ընթացքում քսել են փորձնական կենդանիների որովայնին։ Մասնագետները հայտնաբերել են, որ քսուքը դրական է ազդել արյան հոսքի ու էրեկցիայի վրա։

Գիտնականները առաջին անգամ չեն խոսում այն մասին, որ քրքումինը կարող է հաղթահարել էրեկտիլ դիսֆունկցիան։ Ավելին, ըստ հետազոտության տվյալների, որը իրականացվել է Կահիրեի համալսարանում, քրքումինի ազդեցությունն ավելի երկարատեւ է, քան Վիագրայինը (սիլդենաֆիլ)։

med.news.am