Հոտեյը երջանկություն և հարստություն գրավելու համար հին արևելյան թալիսման է: Այլ կերպ նրան անվանում են Ծիծաղող Բուդդա կամ Ուրախ վանական: Նրան ճիշտ վերաբերվելու դեպքում կարելի է ձեռք բերել հավատարիմ ընկեր կենսական և ֆինանսական անկարգություններում:
Հոտեյը, ըստ չինական հավատալիքների, հանդիսանում է բարօրության և առատության աստվածը: Նրա արտաքին տեսքը շատ ուշագրավ է. նա մարդ է՝ մեծ որովայնով և տոպրակով, որը պահում է մեջքի ետևում: Նրա դեմքին միշտ կարելի է տեսնել լայն, գոհ ժպիտ:
Թալիսմանի ծագման պատմությունը
Ըստ հին չինական ավանդության, այսպիսի վանական իսկապես ապրել է հինավուրց ժամանակներում: Մարդկանց համար, ովքեր հանդիպում էին նրան, այդ ծանոթությունը փոխում էր կյանքը դեպի լավը. անհաջողությունները հեռացնում էին տանից, իսկ դրամապանակներում սկսում էր շատ գումար հայտնվել: Ամենուր, որտեղ էլ որ հայտնվեր թափառական բուդդան, հարստությունը բազմապատկվում էր: Համարվում էր, որ, եթե թափառականին հարցնեն, թե ինչ կա նրա պարկում, նա կպատասխաներ՝ «Ամբողջ աշխարհը», որովհետև նրա տոպրակում իսկապես կար այն ամենը, ինչի պահանջ ունեին շրջապատի մարդիկ:
Մեկ այլ ավանդության համաձայն՝ վանականը տոպրակի մեջ էր հավաքում բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, դրա համար նրա բեռն այդքան ծանր էր, բայց նա, միևնույն է, ժպտում էր. չէ՞ որ աշխարհում մեկ դժբախտություն պակասեց և հուսալիորեն պահվեց նրա պարկի մեջ:
Ինչպե՞ս ճիշտ վերաբերվել թալիսմանին օգնության համար
«Ֆեն-Շուի» վարպետները Հոտեյի արձանիկը համարում են հաջողության և փողի բնագավառում ամենաուժեղ թալիսմաններից մեկը: Համարվում է, որ եթե 300 անգամ շոյեք Ծիծաղող Բուդդայի որովայնը և մտքում կրկնեք Ձեր ամենանվիրական երազանքը, ապա այն անպայման կկատարվի: Իհարկե, այդ պահին չի կարելի շեղվել այլ մտքի վրա: Անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը Դուք ամենից շատն եք ուզում, և տրամադրվել դրական մտածողության վրա` չկասկածելով հաջողության մեջ: Այդ ժամանակ Հոտեյը իր պարկով կբերի այն, ինչի մասին Դուք խնդրել եք: Չինացի վարպետները խորհուրդ են տալիս շոյել Ուրախ Բուդդայի որովայնն ամեն առավոտ` ուղղակի գործերում հաջողություն ունենալու համար: Այս հասարակ ամենօրյա ծեսը բարենպաստ ազդեցություն կունենա Ձեր կյանքի ընթացքի վրա:
Հոտեյը զուգակցվում է «Ֆեն-Շուի» այլ մոգական իրերի հետ: Նրա հետ շատ լավ սկսում է աշխատել «փողի գորտը» կամ «մանեկի-նեկոն»` կատու, որը հաջողություն է բերում:
Հոտեյն էներգիայով լիցքավորում է նման առարկաները` ուղղակի գտնվելով նրանց կողքին:
Որպեսզի թալիսմանը լավ աշխատի, նրան պետք են բարենպաստ պայմաններ: Նրան պետք է միշտ մաքրել փոշուց և թույլ չտալ, որպեսզի ճանճերը նստեն վրան: Լավագույն տեղը Հոտեյի համար փողի գոտին է` բնակարանի հարավարևելյան մասում:
Հոտեյն առատության և բարգավաճման աստվածն է: Բացի այդ, այսպիսի արձանիկը կարող է արևելյան ոճի գեղեցիկ դեկոր լինել Ձեր բնակարանում: Դրա համար համադրեք գեղեցիկը` արդյունավետության հետ, դեպի Ձեզ գրավեք հաջողությունը և Ծիծաղող Բուդդայի բարեհաճությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը