Բուժման անընկալունակ սնկիկը կարող է շուտով հանգեցնել համաճարակի, որը կոչնչացնի բույսերը, կենդանիներին և մարդկանց:
Այս մասին է վկայում Լոնդոնի Կայսերական քոլեջի և Էքսեթերի համալսարանի գիտնականների համատեղ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science գիտական հանդեսում:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ սնկիկը շուտով կարող է վերածվել հակաբիոտիկների նկատմամբ կայուն «գերմանրԷների» նմանակի և անընկալունակություն ձեռք բերել հակասնկային պատրաստուկների նկատմամբ, որոնք հաճախ չարաշահում են բժշկության և գյուղատնտեսության բնագավառում:
Այս առնչությամբ մասնագետները կոչ են անում մշակել միջոցներ, որոնք ունակ լինեն դիմակայելու այդ սպառնալիքին: Հետազոտողները նաև պնդում են, որ սնկային վարակները շատ ավելի կյանքեր են խլում, քան կրծքագեղձի քաղցկեղը և մալարիան:
Բացի դրանից, նրանց տվյալներով՝ սնկերի հարուցած հիվանդություններից մահացությունը համեմատելի է տուբերկուլյոզից և ՁԻԱՀ-ից մահացության հետ: