Բաղադրիչներ
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
- Նրբերշիկ – 150 գ
- Սոխ – 2 հատ
- Սխտոր – 2 ատամիկ
- Հավի արգանակ – 900 մլ
- Կոնսերվացված սպիտակ լոբի – 300 գ
- Մակարոն – 150 գ
- 8. Կոնսերվացված լոլիկ – 225 գ
Պատրաստման եղանակը
- Նրբերշիկները տապակել կաթսայի մեջ՝ մինչև դրանց կարմրելը: Նրբերշիկները տեղափոխել թասի մեջ:
- Նույն կաթսայի մեջ յուղով տապակել սոխը՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել շատ մանր կտրատված սխտորը, տապակել ևս 1 րոպե, ավելացնել գդալով տրորած սխտորը:
- Ավելացնել հավի արգանակը, հասցնել եռման, իջեցնել կրակը և ծածկել կափարիչով: Եփել 25 րոպե:
- Ապուրի մեջ ավելացնել կոնսերվացված սպիտակ լոբին, տապակած ներբերշիկը և նախապես եփած մանր մակարոնը: Մատուցել տաք վիճակում: Կարելի է ավելացնել պարմեզան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը