«Չորս հարսանիք ու մեկ հուղարկավորություն» և «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմերի աստղ Հյու Գրանտը պատրաստվում Է հարաբերությունները պաշտոնապես գրանցել երեք երեխաների մայր Աննա Էբերշտեյնի հետ: Այդ մասին հայտնել Է BBC News-ը:
Առաջիկա ամուսնության մասին ծանուցումը հայտնվել Է Քենսինգթոնի և Չելսիի շրջանների գրանցումների գրասենյակում, որը գտնվում Է Լոնդոնում այս զույգի տնից ոչ հեռու: The Sun-ի տեղեկատվության համաձայն, հարսանիքը պետք Է տեղի ունենա մեկ ամսվա ընթացքում: Գրանտի կինը կդառնա Շվեդիայից 39-ամյա հեռուստապրոդյուսերը, որի հետ նա հանդիպում Է 2012 թվականից:
Այդ ամուսնությունն առաջինը կդառնա 57-ամյա դերասանի համար: Զույգը դաստիարակում Է երեք երեխաների. 2012 թվականին նրանք որդի են ունեցել՝ Ջոնին, իսկ 2015-ին՝ դուստր, որի անունը չի բացահայտվում, ինչպես և երրորդ երեխայի անունն ու սեռը, որը ծնվել Է 2018 թվականի մարտին: Բացի Էբերշտեյնից ունեցած զավակներից, Գրանտը մեծացնում Է չորսամյա դստերը՝ Տաբիթին, և որդուն՝ Ֆելիքսին, որոնք ծնվել են չինուհի Տինգլան Հոնգի հետ հարաբերություններից: Նախկինում նա հանդիպում Էր դերասանուհիներ Սանդրա Բուլոքի, Էլիզաբեթ Հեռլիի և բարձրաշխարհիկ շրջանակներում հայտնի Ջեմայմա Հանի հետ: