Cosmetic Surgery Solicitors պլաստիկ վիրաբուժության բրիտանական կլինիկայի ներկայացուցիչները որոշել են, որ երրորդ չափսի կուրծքը կանանց երջանիկ Է դարձնում: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:
Ազգային հետազոտության շրջանակներում մասնագետները հարցման մասնակիցներին խնդրել են պատմել, թե նրանք որքանով են գոհ իրենց կրծքից, եւ ինչպես Է դրա չափսն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Երրորդ չափսի կուրծք ունեցող կանանց 39 տոկոսը պատասխանել Է, որ լիովին գոհ Է թե՛ իր մարմինից, թե՛ կյանքից: Չորրորդ չափսից գոհ Է եղել կանանց 37 տոկոսը, առաջինից՝ 34 տոկոսը: 29 տոկոսը հայտարարել Է, որ իրենք գոհացնում Է հինգերորդ չափսը: Երջանիկ կանանց թիվն առավել փոքր Է եղել կրծքի երկրորդ չափսն ունեցող կանանց շրջանում. նրանք կազմել են ընդամենը 27 տոկոսը:
Ընդամենը հարցմանը մասնակցել Է 871 կին: