ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները. tert.am
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները. tert.am

Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:

Tert.am-ը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա հաշվարկել է, թե որքան է կազմում ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը:

ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով:

«2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 20.00:

tert.am