MINI-ն հատուկ ավտոմեքենա է թողարկել արքայազն Հարրիի պսակադրության առիթով (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

MINI-ն հատուկ ավտոմեքենա է թողարկել արքայազն Հարրիի պսակադրության առիթով

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգըն Մարքլի պսակադրության արարողության առիթով MINI ընկերությունը թողարկել է իր հանրահայտ հեչբեքի հատուկ տարբերակը: Ընդամենը մեկ օրինակով արտադրված ավտոմեքենան կվաճառվի աճուրդով, իսկ վաճառքից առաջացած բոլոր դրամական միջոցները կտրամադրվեն պսակվող զույգի ընտրած բարեգործական կազմակերպությանը:

Եզակի MINI Hatch-ը ստացել է Crystal White անունը կրող սպիտակի հատուկ երանգ, որն ընդգծում են արծաթա-երկնագույն և սև շեշտադրումները: Ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունը ձեռքով ներկված տանքին է: Նորապսակների ազգային դրոշերին բնորոշ գրաֆիկական տարրերն արտացոլող պատկերները  իրականացված են մի քանի շերտով:

MINI Hatch-ը զարդարված է 3D-տպիչի օգնությամբ պատրաստված դեկորատիվ տարրերով և սարքավորված է դռների մեջ տեղադրված անհատական պրոյեկցիոն սարքերով: Ավտոմեքենայի սրահի լրամշակման համար կիրառվել են բաց մոխրագույն կաշի և մուգ կապույտ քրոմապատ տարրեր: Նստատեղերի գլխակալների վրա առկա են բրիտանական դրոշի աբստրակտ և ԱՄՆ դրոշը խորհրդանշող  ծակոտկեն պատկերներ:

Ավտոմեքենայի նախագծման աշխատանքների մի մասը իրականացվել է ընկերության բոլոր հաճախորդներին հասանելի MINI Yours Customised ծրագրի շրջանակներում: Այն թույլ  է տալիս  3D-տպագրության և լազերային դրոշմագրման օգնությամբ ստեղծել անհատականացված դեկորատիվ տարրեր, այդ թվում դռնային պրոեկտորների նախշեր, կողային վերդիրների և շեմքերի, ինչպես նաև կենտրոնական բարձակի վրա արտացոլվող պատկերներ:

autoplus.am