Սակայն, Ալենի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ թեմայի զարգացումը այլ շրջադարձ է ստանում, մի քանի օր համացանցանցում շրջանառության մեջ են դրվում Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանի քաղաքապետ դառնալու թեմաները, ինչը Ալենի մոտ առաջացնում է իրարամերժ զգացողություններ և վերջինի համբերության բաժակը լցվում է:
Իրեն քաղաքապետի պաշտոնում արդեն իսկ պատկերացրած,նկարած Ալենը ոչ մի կերպ չի համակերպվում Զառայի քաղաքապետ դառնալու թեմայի հետ և նրանք ծանր զրույց են ունենում:
Ասում են, քննարկումները բավականին թեժ են անցել և Ալենը Զառային հասկացրել է, որ նա իրավունք չունի հավակնելու իր երազած պաշտոնին:Հիմքն էլ նման ամբիցիոզ հայտարարությունների այն է, որ Ալենը իրեն համարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից և ոչ մի կերպ չի կարողանում մարսել, ինչպես վերջին պահին միացած կամ «իր չափ ներդրում» չունեցածները կարող են, հերիք չէ, պաշտոններ ստանալ, մի հատ էլ հանկարծ ու հանկարծ հավակնեն իր «երազած» տեղին:
Հաջորդիվ, Ալենը իր կողմից կազմակերպած մամուլի հետ շփումներում, հավաստիացրել է, որ եթե իր կուսակցությունը իրեն վստահի, ինքը դեմ չի լինի զբաղեցնելու քաղաքապետի պաշտոնը:
Ինչ վերաբերում է Զառա Բաթոյանին, վերջինս էլ մի քանի օր չարձագանքեց իր աջակիցների կոչերին ,սակայն ի վերջո, պաշտոն ունենալու մոլուցքը տեղի տվեց և նա իր ֆեյսբուքյան էջում մի սրտաճմլիկ ու երկակի ստանդարտների վրա հիմնված ստատուս է գրել, հայտնելով, որ շնորհակալ է իր թեկնածությունն առաջադրողներին, միևնույն ժամանակ, չի բացառել, որ եթե իրեն նման հնարավորություն տրվի, ինքը կծառայի երևանցիներին:
Թե Ալենի, և թե Զառայի պարագայում նկատվում է անվստահություն և աջակցության տոտալ բացակայություն` կուսակցության ղեկավարության կողմից: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը կարծես երկուսի ձեռքը կրակն է ընկել: