Գուցե ԱԱԽ նոր քարտուղարն իր քեռուն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՞ն հարցնի, թե ինչն ինչպես է եղել ապրիլյան պատերազմի օրերին. «Հայոց աշխարհ»
Advertisement 1000 x 90

Գուցե ԱԱԽ նոր քարտուղարն իր քեռուն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՞ն հարցնի, թե ինչն ինչպես է եղել ապրիլյան պատերազմի օրերին. «Հայոց աշխարհ»

Փաստորեն պետական կառավարման համակարգի նորեկները մեկ այլ կարգի լիբերալիստական պաթոսի մեջ են։ Մարդուն ասում են՝ «Ազգ-բանակը» մարդուն հայրենիք սիրել սովորեցնելուն չի վերաբերում, իսկ նա մեղադրանքներ է շարում՝ հղում անելով ապրիլյան պատերազմին, ընդհանուր տնտեսական ու ժողովրդագրական վիճակի վերաբերյալ խնդիրներին եւ այլն։ Այն, որ «Ազգ-բանակ» մոտեցումն ընդհանրապես ապրիլյան պատերազմից հետո է առաջ քաշվել, ԱԱԽ քարտուղարի արձագանքում միտումնավոր շրջանցվել է։

Այն, որ Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելը նույն պատերազմական վիճակում ի հայտ եկած մի շարք թերացումներն ու բացերը հնարավորինս արագ հաղթահարելու, ակնհայտ ու արդեն անխուսափելի դարձած բարեփոխումներ եւ թարմացումներ իրականացնելու ակնհայտ նպատակ էին հետապնդում՝ էլի միտումնավոր շրջանցվում է։ Ի վերջո, «Ազգ-բանակը» մեր զինված ուժերում անհրաժեշտ բարեփոխումների ընդգրկուն (գուցե ոչ ամբողջական) ու նաեւ հեռանկարային նախաձեռնությունների, ծրագրերի փաթեթ է։

Գուցե ԱԱԽ նոր քարտուղարն իր քեռուն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՞ն հարցնի, թե ինչն ինչպես է եղել ապրիլյան պատերազմի օրերին ու ոչ միայն։ Կամ գուցե հարգարժան գեներա՞լը իր զարմիկին բացատրի, գոնե նոր պաշտոնում չտապալվելու համար, թե ինչը ինչից հետո է։ Որ լիբերալիստական մոտեցումների ծաղկաքաղը քիչ է՝ ներկա վիճակում իրական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելու համար։ Ի վերջո, մի բան է, երբ անձը քաղաքացի դիտորդ է, թրանսփարենսի-հակակոռուպցիոն գործընթացում ներգրավված կամ սորոսյան հիմնադրամի հատկացումներին ու ծրագրերին առնչվող քաղաքագետ կամ փորձագետ, եւ բոլորովին այլ հարց է. երբ նույն անձնավորությունը ազգային անվտանգության ապահովմանը կոչված պետական կառույցի առանցքային պաշտոնյա է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում



Նման նյութեր