Լուսամփոփի պես պայծառ ու լուսավոր երիտասարդության, և նրանց էրեկվա ու էսօրվա կուռքերի բացառիկ մեծամասնության համար Հենրիկ(խ)ը ավելի շուտ Մխիթարյան ա (ցավը տանե՛մ), քան Մալյան ու Իբսեն…
…մինչդեռ Իբսենի նկարագրած ցիրկը մնում ա ակտուալ անգամ 140 տարի անց…
…բժիշկ Սթոքմանի շուրթերով Իբսենի էս մտքերը բոլոր ժամանակների համար են.
«Ճշմարտության ու ազատության ամենավտանգավոր թշնամին մեզանում համախմբված մեծամասնությունն է։ Անիծյալ ազատական մեծամասնությունը…»
«Մեծամասնությունը երբեք իրավացի չի լինում։ Երբե՛ք, ասում եմ ձեզ։ Սա համընդհանուր ճանաչում գտած կեղծ պայմանականություններից մեկն է, որի դեմ պարտավոր է ապստամբել յուրաքանչյուր ազատ ու մտածող մարդ։ Ինչ մարդիկ են երկրում մեծամասնություն կազմում։ Խելացի՞, թե հիմար։ Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ հիմար մարդիկ սարսափելի, ճնշող մեծամասնություն են ողջ երկրագնդում։ Սակայն արդյոք ճիշտ է, գրողը տանի, որ հիմարները կառավարեն խելացիներին։ Ո՛չ մի դեպքում…»
«Այո՛, այո… Ձեր գոռոցը կարող է խլացնել իմ ձայնը, սակայն չեք կարող հերքել իմ խոսքը։ Մեծամասնության կողմը ուժն է, ցավոք, բայց ոչ իրավացիությունը…»
«…աշխարհում ամենաուժեղ մարդը նա է, ով միայնակ է բոլորից առավել…»
…կարդացե՛ք Իբսեն, բեմադրե՛ք Իբսեն, նկարահանե՛ք Իբսեն…
© Ժողովրդի թշնամին