
Լոնդոնում տեղի է ունենում Chelsea Flower Show ծաղիկների ամենամյա փառատոնը: Արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ Եվրոպայի խոշորագույն ծաղկաբուծական ցուցահանդեսներից մեկը տեղավորվում է Չելսիի Թագավորական հոսպիտալի տարածքում:
«Սիրո ամառ» այսպես է հնչում փառատոնի թեման այս տարի: Թեմայի ընտրությունը կապված է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի հետ, որը կայացավ մայիսի 19-ին:
Փառատոնի գլխավոր կազմակերպիչը Թագավորական պարտիզային տնտեսության ընկերությունն է, որը հիմնվել է դեռ 1804 թվականին: Ընկերությունն ամեն տարի ցուցահանդեսին մասնակցելու է հրավիրում ծաղկաբույծների, ընտրասերիչների և լանդշաֆտային դիզայներների, որոնք ներկայացնում են բույսերի նոր տեսակներ, գեղագիտական հայեցակարգեր: Ամեն տարի ցուցահանդեսում ամբողջ աշխարհից ժամանած մասնագետները ներկայացնում են իրենց մրցութային պարտեզները. դրանք սովորաբար քառասունից ավելի են:
Միաժամանակ քաղաքային միջավայրում տեղադրվում են Chelsea in Bloom-ի ծաղիկներից ինստալացիաներ: Արտ-փառատոնն անցկացվում է 13-րդ անգամ: Միջոցառումը կտևի մինչև մայիսի 26-ը: