Նույնիսկ, եթե Դուք դիետա եք պահում, չարժե հրաժարվել այս համեղ թթվասերային աղանդերից
Advertisement 1000 x 90

Նույնիսկ, եթե Դուք դիետա եք պահում, չարժե հրաժարվել այս համեղ թթվասերային աղանդերից

Բաղադրիչներ

  1. Թթվասեր – 200 մլ
  2. Ազնվամորու կամ մեկ այլ տեսակի ժելե՝ նախատեսված 400 մլ ջրի համար
  3. Ջուր – 150 մլ
  4. Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ժելեն լուծել եռացրած ջրի մեջ և մի փոքր սառեցնել:
  2. Հարել հարիչով, ավելացնել թթվասերը՝ չդադարեցնելով խառնելը. պետք է առաջանան շատ պղպջակներ:
  3. Հետո ըստ ճաշակի ավելացնել շաքարի փոշին:
  4. Աղանդերը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ և դնել սառնարանը՝ մինչև պնդանալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը