Budetezdorovy.ru-ն գրում է, որ փորկապությունն առաջանում է մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝
- սթրեսի բարձր մակարդակ
- նստակյաց կենսակերպ
- քիչ քանակով բջջանյութի օգտագործում
- դիաբետ
- հղիություն:
Խնդիրը կարող է կապված լինել նաև հիվանդությունների հետ: Ամեն դեպքում փորկապությունից ազատվելու համար հարկավոր է հասկանալ դրա պատճառը և միջոցներ ձեռնարկել այն վերացնելու համար: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել սննդակարգին. այն պետք է հագեցած լինի բանջարեղենով և մրգերով: Դրանք մի խումբ սննդարար նյութեր են պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը և օրգանիզմն ապահովում մանրաթելերով: Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել հետևյալ մրգերը:
Տանձ: Այս միրգը մեծ քանակով ջուր և մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում՝ աղիների աշխատանքը կարգավորելու հրաշալի միջոց է դառնում: Այն կօգնի հոգ տանել նյութափոխանակության համակարգի աշխատանքի մասին և նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ` այն պարունակում է A, C, E վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր` երկաթ, կալցիում, կալիում:
Խաղող: Խաղողը բնական լուծողական է, օգնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքին և խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Այս միրգը մեծ քանակով թթուներ է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար:
Նարինջ: Նարնջի հյութը սննդի արգասիքների կուտակումից խուսափելու հրաշալի տարբերակ է: Այն օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգին: Նարինջը մեծ քանակով վիտամին C է պարունակում, օգնում է ամրացնել իմուն համակարգը: Այն օրգանիզմն ապահովում է բջջանյութի անհրաժեշտ մակարդակով, ինչի շնորհիվ հնարավորություն է տալիս կանխարգելել փորկապությունը: Բացի այդ` նարինջը թթու է պարունակում, որը մաքրում է օրգանիզմը, հեշտացնում սննդի վերամշակումը, խթանում ենթաստամոքսային գեղձի և լյարդի աշխատանքը:
Խնձոր: Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել կեղևով, քանի որ այն բջջանյութ է պարունակում և լավ հակաօքսիդանտ է: Խնձորն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Դդում: Դդումը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը, մագնիումը, կալցիումը, ցինկը, երկաթը, ֆոսֆորը: Այն միզամուղ հատկություն ունի, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց` հեղուկի կուտակումը կանխարգելելու, երիկամների աշխատանքը լավացնելու համար:
Կիվի: Կիվին ամենաշատ մանրաթելեր պարունակող մրգերից է: Այն նպաստում է աղիների աշխատանքի արագացմանը, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց` փորկապության դեմ պայքարում:
Հետևեք նաև այս խորհուրդներին.
- վերահսկեք սթրեսը
- ավելացրեք ջրի օգտագործումը
- խուսափեք չափից շատ ուտելու և երկար ժամանակ չուտելու սովորությունից
- ակտիվ եղեք, շատ քայլեք
- բաց մի թողեք սննդի ընդունումը
- խուսափեք կաթնամթերքի օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը