Շոգ եղանակին փակ մեքենայում մնացած երեխաները գերտաքացումից կարող են մահանալ մեկ ժամից էլ քիչ ժամանակում, անգամ եթե մեքենան կայանվել է ստվերում: Այս մասին ասվում է Arizona State University-ի և University of California San Diego-ի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ:
Նրանց խոսքով, փակ մեքենայում ջերմաստիճանը առնվազն մեկ ժամում բարձրանում է մահացու վտանգավոր աստիճանների. փորձերը ցույց են տվել, որ արևի տակ կայանված մեքենաներում ներքին ջերմաստիճանը բավական արագ հասնում է +71С-ի, ինչը բավարար է ձվածեղ պատրաստելու համար: Բայց անգամ եթե ավտոմեքենան ստվերում է կանգնած, ջերմաստիճանը մեկ ժամվա ընթացքում հասնում է +48С-ի: Սա առաջին հետազոտությունն է, որը ուսումնասիրել է ամռանը փակ մեքենայում սրահի տաքացումը:
Հետազոտողներին հետաքրքրել է նաև, թե սրահում մնացած 2-ամյա երախան որքան արագ է ստանում ջերմային հարված: ԱՄՆ-ում նման դեպքերի քանակը կայուն բարձր է, չնայած նրան, որ ծնողները անընդհատ զգուշացնում են երբեք փորքիկներին չթողնել միացված շարժիչով և առանց օդորակիչի փակ մեքենայում: Առանձնապես շոգ եղանակին ԱՄՆ-ում ամեն շաբաթ մահանում է 2-3 երեխա, որոնց ծնողները թողնում են մեքենայում:
Փորձի ընթացքում հետազոտողները օգտագործել են արծաթագույն 6 տրանսպորտային միջոց: Դրանք էկոնոմ դասի երկու մեքենաներ էին, միջին չափի երկու սեդան և երկու մինիվեն: Փորձերը կատարվել են Արիզոնա նահանգում երեք շոգ օրերին, երբ օդի ջերմաստիճանը կարող է հասնել +40С-ի: Մեքենաները արևի տակ կայանելուց հետո օրվա տարբեր ժամերին տեղափոխել են ստվերոտ վայրեր: