«Պատրաստ եմ իջնել յուրաքանչյուր մարզի հանդիսատեսի առաջ». Նունե Եսայան (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պատրաստ եմ իջնել յուրաքանչյուր մարզի հանդիսատեսի առաջ». Նունե Եսայան

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին տոնական համերգ է եղել Արարատում, որտեղ ելույթ է ունեցել Նունե Եսայանը: Իր ելույթից մի հատված երգչուհին տեղադրել է Instagram-ում:

Նունե Եսայանի էջի հետևորդներից մեկը մեկնաբանություն է թողել.

«Էլ կարգին տեղ չկա՞ր երգելու, էս ուր ես հասել, իջիր»:

Նունե Եսայանն էլ արձագանքել է.

«Երիտասարդ, եթե Արարատի մարզի հանդիսատեսի առաջ երգելն իջնել ես համարում, ուրեմն, այո, իջել եմ և պատրաստ եմ իջնել յուրաքանչյուր մարզի հանդիսատեսի առաջ»: